«Միջավայրի պաշտպանությունը և մարդու իրավունքները» անվանվել են Եվրոպայի խորհրդի գերակայություններից մեկը
«Միջավայրի պաշտպանությունը և մարդու իրավունքները» անվանվել են Եվրոպայի խորհրդի գերակայություններից մեկը

Վրաստանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահության ընթացքում ընտրված գերակայություններից մեկը՝ «միջավայրի պաշտպանությունը և մարդու իրավունքները» պաշտոնապես անվանվել է Եվրոպայի խորհրդի առաջնահերթություններից մեկը,- հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տվյալներով, այս տարվա դեկտեմբերի 26-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության կողմից, կազմակերպության կայքում հայտարարություն է տեղադրել, որում ընդգծվում է կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության կորստի ազդեցությունը մարդու իրավունքների վրա և անդամ պետությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը, որն տվյալ հայտարարության համաձայն հաստատվել է 2020 թվականի փետրվարի 27-ին, Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովում Վրաստանի նախագահության շրջանակներում անցկացված խորհրդաժողովում ընդունված փաստաթղթում: Այն ամրապնդվել է նաև Վրաստանի նախագահության ընթացքում, 2020 թվականի մայիսի 15-ին ընդունած և երկու ապագա նախագահ երկրների (Հունաստան և Գերմանիա) համատեղ հռչակագրով:

«Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ​​ներկայացուցչության հայտարարությամբ, «վերոհիշյալը հաստատում է Վրաստանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահության ընթացքում ընտրած գերակայություններից մեկի՝ «միջավայրի պաշտպանությունը և մարդու իրավունքները» կարևորությունը և նշում է այդ առումով Վրաստանի ուժեղ ժառանգությունը»,- ասված է տեղեկության մեջ:

Թողնել մեկնաբանություն