Եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից
Եվրամիությունը պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից,- հայտարարել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը։
Նրա խոսքով, ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ կտրուկ նվազել է ռուսական գազի ներմուծման բաժինը ԵՄ երկրներ։ Սիմսոնը նշել է, որ ԵՄ ներմուծման մեջ ռուսական գազի մասնաբաժինը 2021 թվականի 45%-ից 2024 թվականի հունիսի համար նվազել է մինչև 18%:
Քանի որ ձմեռը մոտենում է, մենք կշարունակենք աջակցել մեր ուկրաինացի գործընկերներին»,- ասել է Սիմսոնը։
Այսօր Եվրահանձնաժողովը հրապարակել է Էներգետիկ միության 2024 թվականի իր զեկույցը։ Զեկույցը նկարագրում է, թե ինչպես է ԵՄ-ն դիմակայել էներգետիկ քաղաքականության ոլորտում աննախադեպ մարտահրավերներին:
Հայտնի է, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի վերջին, և Կիևը չի երկարաձգի այն։ Հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարման շուրջ, քանի որ ձգտում է պահպանել իր դերը որպես տարանցիկ երկիր: