Վլադիմիր Զելենսկի. Փաստացի, մենք հասել ենք Ռուսաստանի հարավի շրջափակմանը
Փաստացի, մենք հասել ենք Ռուսաստանի հարավի շրջափակմանը, – այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստում որոշվել են Սլավյանսկի և Կոնստանտինովկայի շրջանների ուժեղացման քայլերն ու միջոցառումները:
Զելենսկին կարծում է, որ օգոստոսին ուկրաինական բանակը կոչնչացնի մինչև 30 հազար ռուս զինվորականի:
«Երկարաժամկետ պատժամիջոցների ծրագիրն իրականացվում է, և մեր հարվածները միջին հեռահարության թիրախներին ավելանում են: Մենք, փաստացի, հասել ենք Ռուսաստանի հարավի շրջափակմանը և ընդլայնում ենք այս ռազմավարական գործողությունը, բավականին արդարացիորեն էլ ընդլայնում ենք այն՝ ի պատասխան մեր նավահանգիստների և քաղաքների վրա Ռուսաստանի հասցրած հարվածների: Մեր պատժամիջոցները ռուսական նավթավերամշակման գործարանների և ռուսական նավթային ոլորտի նրանց օբյեկտների դեմ, մեր հարվածները Ռուսաստանի ռազմական լոգիստիկայի դեմ և մեր գործողությունները Սև ու Ազովի ծովերում – այս ամենը նպատակ ունի սահմանափակելու Ռուսաստանի ռազմական ներուժը: Կարևոր է, որ դրան հետևեն ավելի ակտիվ քաղաքական և իրավական գործողություններ», – նշել է Ուկրաինայի նախագահը: