Ինդոնեզիայում տեղի ունեցած 7.7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ
Ինդոնեզիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ,- հաղորդում է Reuters-ը։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ 7.7 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06:00-ին։
Երկրաշարժը վնասել է Ֆլորես կղզու կառավարական և բնակելի շենքերը, ինչպես նաև դպրոցները։ Մի տարածքից տարհանվել է ավելի քան 2000 մարդ։
Երկրաշարժից հետո տեղական իշխանությունները ցունամիի մասին նախազգուշացում են տվել, սակայն մի քանի ժամ անց այն չեղարկել են։ Դեպքում որոնողական-փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։