Դոնալդ Թրամփ. Իրանին հաղթելուց հետո, շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Ամերիկայի տարածք
Իրանին հաղթելուց հետո Հորմուզի նեղուցը շուտով կհայտարարեմ Ամերիկայի տարածք, – այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքում, Ոստիկանության ակադեմիայի միջոցառման ժամանակ ունեցած ելույթի ընթացքում:
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը նեղուցում շրջափակում է սահմանել, և ոչ մի նավ չի կարող անցնել, քանի դեռ դա ԱՄՆ-ի ցանկությունը չէ:
«Այն բանից հետո, երբ հաղթենք Իրանին, որը շատ ծանր պարտություն է կրում, շուտով Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք», – նշել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի հայտարարությամբ՝ ինքը ստեղծել է ռազմական ուժեր և օգտագործել է ավելի շատ անգամ, քան կցանկանար, թեև, նրա խոսքով, չէր կարող թույլ տալ, որ Իրանն ունենա միջուկային զենք:
Թրամփն Իրանն անվանել է աշխարհում ահաբեկչության թիվ մեկ հովանավոր երկիր: