Եթե «Վրացական երազանքը» դատավորների արագ կարգով նշանակումից չի հրաժարվի, դրան կհետևի կոնկրետ գործողություններ. Զաալ Ուդումաշվիլի
Դատավորների հայտարարությունն այն մասին, որ միջազգային հանրությունը միջամտում է ներքին գործերին, նպատակ ունի խորացնել «Վրացական երազանքի» և նրա արևմտյան գործընկերների միջև եղած ճեղկվածքը: Այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Զաալ Ուդուամշվիլին:
Նրա խոսքով, նման հայտարարությունները անպատասխան չեն մնա:
«Բնականաբար, նման հայտարարությունները անպատասխան չեն մնա: Ընթացող դատական գործընթացի վերաբերյալ, շատ խիստ գնահատականներ լսեցինք ինչպես Եվրամիության, այնպես էլ ԱՄՆ-ի կողմից: Սա աղետալի գործընթաց է երկրի համար: Եթե «Վրացական երազանքը» դատավորների արագ կարգով նշանակումից չի հրաժարվի, դրան կհետևի կոնկրետ գործողություններ», – հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:
Դատավորները մշակել են համատեղ դիմում, որտեղ կոչ են անում բոլոր կողմերին զերծ մնալ դատական համակարգի վարկաբեկումից: