Եթե Ռուսաստանը որոշի միջամտել ընտրություններին, կանխելը շատ դժվար կլինի. Թիլերսոն
Եթե Ռուսաստանը որոշի միջամտել ընտրություններին, կանխելը շատ դժվար կլինի. Թիլերսոն

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն փորձում է միջամտել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններին, ինչպես դա եղել է 2016-ի նախագահական ընտրությունների ժամանակ։ Այդ մասին Թիլերսոնը հայտարարել է Fox News-ի հետ հացազրույցում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վատ է նախապատրաստված ՌԴ-ից կիբերհարձակումները կանխելուն։

«Բանն այն է, որ եթե նրանք ունեն միջամտելու մտադրություններ, ապա նրանք դա անելու միջոց կգտնեն։ Մենք կարող ենք միջոցառումներ ձեռնարկել, սակայն եթե նրանք որոշեն, որ պետք է իրագործեն, ապա կանխելը շատ դժվար կլինի»,-ասել է Թիլերսոնը։

Թիլերսոնը նաև դատապարտել է Սիրիայում ռուսական կառավարության գործունեությունը և Ասադի ռեժիմի աջակցությունը, քանի որ այն սպանում է քաղաքացիական անձանց քիմիական և սովորական զենքով։

«Կարծում եմ՝ կարևոր է, որպեսզի մենք շարունակենք ասել Ռուսաստանին. «Լսե՛ք, դուք կարծում եք՝ մենք չե՞նք տեսնում, թե դուք ինչ եք անում։ Մենք տեսնում ենք դա, և դուք պետք է դադարեք։ Եթե չդադարեք, ապա կշարունակեք ենթարկվել հետևանքների»»,-հավելել է պետքարտուղարը՝ ընտրություններին ՌԴ միջամտության հետ կապված։