Եթե որևէ մեկը կիսում է հակահէկերի արշավը և էթնիկ ատելությանն ուղղված հռետորաբանությունը, ապա մենք նրանց հետ խոսելու բան չունենք. Նաթիա Թուրնավա
Եթե ինչ-որ մեկը կիսում է երկու դիսկուրս ՝ հակահէկերի արշավը և էթնիկ ատելությանն ուղղված հռետորաբանությունը, ապա մենք նրանց հետ խոսելու բան չունենք, – այս մասին Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է խորհրդարանում, որտեղ քննարկվում է «Նամահվանի ՀԷԿ»-ի նախագիծը:
««Ոչ վրացական ՀԷԿ»-ին ընդհանուր շարժումը վնասակար է մեր ազգային շահերի համար, իսկ ինչ վերաբերում է այլատյացության արտահայտություններին և ատելության լեզվին, ապա ես կցանկանայի բոլորին հիշեցնել, որ դա պատժվում է օրենքով, հատկապես անընդունելի է, երբ խոսքը վերաբերում է մեր հարևանին և ռազմավարական գործընկերոջը, Եվրոատլանտյան դաշինքի անդամ Թուրքիային», – հայտարարել է Թուրնավան:
Էկոնոմիկայի նախարարը կոչ արեց բոլոր նրանց, ովքեր քննադատում են նախագիծը, հստակ արտահայտել իրենց վերաբերմունքը այս երկու ամենակարևոր հարցերի նկատմամբ:
«Խնդրում եմ, հստակ նշեք, կիսում եք թե դեմ եք, և եթե համաձայն չեք, ապա մենք ազատ ենք վիճելու համար և համաձայնության գալ ցանկացած կոնկրետ հարցի շուրջ», – ասել է Նաթիա Թուրնավան: