«Եթե նա սիրեր սովորել ապա գյուղացի չէր լինի, հավատացեք, նա իր տեղը կգտներ այս կյանքում». Դավիթ Ճիճինաձե
«Եթե նա սիրեր սովորել ապա գյուղացի չէր լինի, հավատացեք, նա իր տեղը կգտներ այս կյանքում»,-այսպես է դիմել խորհրդարանային մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեն, ագրարային կոմիտեի աշխատանքային նիստին շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ ՝ Գելա Խանիշվիլիին:
Գելա Խանիշվիլին Ասիական «փարոսանայի» դեմ պայքարի պետական ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ողջ արևմտյան Վրաստանում չգտնվեց ֆերմեր, ով իր հողամասը կմաքրեր նախարարության կողմից մշակված պլանի համաձայն:
«Եթե նա սիրեր սովորել ապա գյուղացի չէր լինի, հավատացեք, նա իր տեղը կգտներ այս կյանքում»: Եթե գոյություն ունի 230 հազար հողամաս, հնարավոր է դրանք մշակենք մոբիլիզացված աշխատանքային խմբի միջոցով: Եթե խմբի մի անդամի համար հատկացնենք 100 լարի, ապա այդ ամենի համար կծախսենք 25 մլն.: Ես գիտեմ, որ մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որտեղ ծախսում ենք բավականին մեծ գումարներ և վերջում արդյունք չենք ստանում»,-հայտարարել է Ճիճինաձեն:
Պատգամավորի խոսքերով պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա բերքահավաքի գործընթացում:
Հեղինակ -
Edgar Barsegyan