«Եթե նա սիրեր սովորել ապա գյուղացի չէր լինի, հավատացեք, նա իր տեղը կգտներ այս կյանքում». Դավիթ Ճիճինաձե

14:55, 17.01.2018

«Եթե նա սիրեր սովորել ապա գյուղացի չէր լինի, հավատացեք, նա իր տեղը կգտներ այս կյանքում»,-այսպես է դիմել խորհրդարանային մեծամասնության անդամ Դավիթ Ճիճինաձեն, ագրարային կոմիտեի աշխատանքային նիստին շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ ՝ Գելա Խանիշվիլիին:

Գելա Խանիշվիլին Ասիական «փարոսանայի» դեմ պայքարի պետական ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ողջ արևմտյան Վրաստանում չգտնվեց ֆերմեր, ով իր հողամասը կմաքրեր նախարարության կողմից մշակված պլանի համաձայն:

«Եթե նա սիրեր սովորել ապա գյուղացի չէր լինի, հավատացեք, նա իր տեղը կգտներ այս կյանքում»: Եթե գոյություն ունի 230 հազար հողամաս, հնարավոր է դրանք մշակենք մոբիլիզացված աշխատանքային խմբի միջոցով: Եթե խմբի մի անդամի համար հատկացնենք 100 լարի,  ապա այդ ամենի համար կծախսենք 25 մլն.: Ես գիտեմ, որ մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որտեղ ծախսում ենք բավականին մեծ գումարներ և վերջում արդյունք չենք ստանում»,-հայտարարել է Ճիճինաձեն:

Պատգամավորի խոսքերով պետությունը պետք է ակտիվ մասնակցություն ունենա բերքահավաքի գործընթացում:

 

Նմանատիպ