Եթե քաղաքացին vali.ge-ում տեսնի իր տվյալները, նշանակում է, որ այլևս պարտք չունի. Նիկոլոզ Չխետիանի
«Քարթու» հիմնադրամի գամգեոբայի նախագահ Նիկոլոզ Չխետիանին մեկնաբանություն է անում vali.ge կայքէջում զետեղված տվյալների մասին: Չխետիանին ասում է, որ քաղաքացիները, ում տվյալները ներբեռնված են կայքէջ, այլևս պարտք չունեն:
«Եթե անձը մուտք գործի կայքէջ և տեսնի իր տվյալները, դա նշանակում է, որ նա մասնակցում է ծրագրին և նրա պարտքերն այլևս զրոյացված են: Նրան անհրաժեշտ չէ որևէ գործողություն, գրանցում կամ այլ բան»,- Առաջին ալիքին հայտնել է Չխետիանին:
«Քարթու» հիմնադրամի տեղեկությամբ, երեկ պարտքերի զրոյացման պայմանագիր է կնքվել 6 կոմերցիոն բանկի հետ, իսկ այսօր այդ ցուցակին ավելացել է ևս մի քանիսը և միկրոֆինանսական կազմակերպություն: Երեկ կայքէջում տեղադրվել էր տեղեկություն մոտ 409 հազար քաղաքացու մասին:
«Գործընթացը շարունակվում է: Փուլ առ փուլ ավելանում են նոր ցուցակներ: Բոլոր շահագրգռված անձինք կկարողանան առաջիկայում վերստուգել իրենց տվյալները: Եթե չգտնի իր տվյալները, ուրեմն չի ընդգրկվել ծրագրին»,- հայտարարել է Նիկոլոոզ Չխետիանին: