vali.ge կայքէջին ավելացել է «Վիթիբի բանկի» ցուցակը

vali.ge կայքէջին ավելացել է «Վիթիբի բանկի» ցուցակը: Համապատասխանաբար, կայքէջում սեփական տվյալները կարող են ստուգել նաև այն քաղաքացիները, որոնք «անհույս վարկ» ունեն այս բանկում:

Կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, այս պահի դրությամբ վարկառուների ընդհանուր քանակը գերազանցել է 412 հազարը, վարկերի քանակը կազմում է 695 644, իսկ պարտքի ընդհանուր գումարը կազմում է 3,148 միլիարդ լարի:

Կայքէջում հրապարակված են հետևյալ բանկերի տվյալները. «Սաքարթվելոս բանկի» »Թիբիսի բանկի», «Լիբերթի բանկի», «Սիլք ռոուդ բանկի», «Խալիկ բանկի Սաքարթվելո», «Իշբանկի Սաքարթվելո» և «Վիթիբի բանկի»: