vali.ge-ի բազային ավելացել են ֆինանսական երկու կազմակերպության տվյալներ
vali.ge-ի բազային ավելացել են ֆինանսական երկու կազմակերպության տվյալներ

Խնդրահարույց վարկերի զրոյացման համար ստեղծված vali.ge հատուկ կայքէջում կրկին թարմացվել են տվյալները,- այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի ֆինանսների նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, միացյալ բազային ավելացել են ևս երկու ֆինանսական կազմակերպության տվյալներ, դրանք են՝ «Ֆինպորտ» ՍՊԸ (վարկատու. 1click.ge), «Ֆրենդլի ֆայնենս Ջորջիա» ՍՊԸ (վարկատու. mycredit.ge):

Ֆինանսների նախարարության տեղեկությամբ, արդեն միացյալ բազայում են բազմաթիվ ֆինանսական կազմակերպություններ: Դրանք են. «Կրեդիտլայն» ՍՊԸ (վարկատու. creditline.ge), UNIVERSAL SERVICE ՍՊԸ (վարկատու. fastcredit.ge), «Միսո ինտել-էքսպրես» ԲԸ (վարկատու. inteliexpress.net), «Լենդաֆ միկրոֆինանսական կազմակերպություն» ՍՊԸ (վարկատու. lendup.ge), «Մայքրո ֆին միկրոֆինանսական կազմակերպություն»(վասրկատու. microfin.ge), «Մոնլայն» ՍՊԸ (վարկատու. mon.ge, gocash.ge, espreso.ge, kapiki.ge, loan.ge), «Վարկային պատմությունների վրացական բյուրո» ՍՊԸ (վարկատու. «Պրիվատբանկ»):

Այս պահի դրությամբ, կայքէջում զետեղված է տեղեկություն 604 797 վարկառուի, 1,302,750 վարկային գրառման մասին, ընդհանուր պարտքը կազմում է 3,933,145,876 լարի:

Կայքէջում սեփական տվյալներն ստուգելու համար անհրաժեշտ է անցնել երեք փուլ. Վարկառուի անձնական համարի մուտքագրումը. Ծննդյան օր/ամիս/թվական, անվտանգության նպատակով նշել հատուկ դաշտը: Նշված փուլերն անցնելուց հետո, եթե վարկառուն գտնի իր տվյալները, դա նշանակում է, որ դեկտեմբերի 15-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, կզրոյացվի կայքէջում նշված պարտքը: