Ես պատրաստ եմ համագործակցել քաղաքային խորհրդի հետ. Կախա Կալաձե
Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ, ինքը պատրաստ է համագործակցել Թբիլիսիի քաղաքային խորհուրդ մտած բոլոր կուսակցությունների հետ։ Այս մասին Կալաձեն ասել է լրագրողներին։
Ըստ նրա՝ սրան պատրաստ էր նաև 2017 թվականին, սակայն, համագործակցելու փոխարեն, ընդդիմությունը սկսեց քաղաքական շոուներ կազմակերպել։
«2017 թվականին, եթե հիշում եք, ես հայտարարություն արեցի, որ պատրաստ եմ համագործակցության և իսկապես սկսել եմ համագործակցությունը։ Քաղաքային կառավարության նիստերին մասնակցում էին ընդդիմադիր թիմի ներկայացուցիչներ, սակայն քաղաքական գործիչները, մասնավորապես Լևան Խաբեիշվիլին սկսեցին կազմակերպել քաղաքական շոուներ։ Մենք դրա համար ժամանակ չունեինք։ Մեզ հավաքել էինք գործի, կոնկրետ որոշումների համար, և այդ հարաբերություններն անմիջապես խզվեցին»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ իր թիմակիցները նույնպես պատրաստ են համագործակցության։
«Ես պատրաստ եմ համագործակցել քաղաքային խորհրդում (Սակրեբուլո) ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների հետ, ինչպես նաև պատրաստ են իմ թիմակիցները, միասին շատ բաներ անելու համար։ Մի՞թե սա իմ միակ անելիքը չէ: Նրանք նաև համայնքի աջակցությունն ունեն։ Կլինի առավելագույն համագործակցություն»,- ասել է Կախա Կալաձեն։