Ես կարող էի ԱՄՆ-ն դուրս բերել ՆԱՏՕ-ից, սակայն դրա անհրաժեշտություն չի լինի. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ նա կարող էր ԱՄՆ-ն դուրս բերել ՆԱՏՕ-ից, սակայն դա անհրաժեշտ չի լինի, քանզի ՆԱՏՕ-ի դաշնակիցները համաձայնել են ավելացնել պաշտպանության ոլորտի ծախսերը:
Այս հայտարարությունը Դոնալդ Թրամփը արել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Նա առևտրի և պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի դեմ Եվրամիության գործողությունները անվանել է անարդարացի:
Հեղինակ -
Edgar Barsegyan