Ես հանդիպել եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վարչապետների հետ՝ քննարկելու, թե ինչպես շարունակել բարեփոխումների ջանքերը Եվրամիության Արևելյան գործընկերության գալիք գագաթնաժողովից առաջ. Շառլ Միշել
Ես հանդիպել եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի վարչապետների հետ՝ քննարկելու, թե ինչպես շարունակել բարեփոխումների ջանքերը Եվրամիության Արևելյան գործընկերության գալիք գագաթնաժողովից առաջ, – այս մասին հանդիպումից հետո Twitter-ում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Եվրամիությունը Արևելյան գործընկերության ամենահուսալի գործընկերն է։ Բարեփոխումները, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը մեր համագործակցության հիմնաքարերն են։
Ես հանդիպել եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցայի և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ՝ քննարկելու, թե ինչպես շարունակել բարեփոխումների ջանքերը Եվրամիության Արևելյան գործընկերության գալիք գագաթնաժողովից առաջ», – գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։