Ես ձայն եմ տվել երկրի խաղաղ և կայուն զարգացմանը. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի պաշտպանության նախարար, Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում կատարել է իր ընտրությունը:
Իրակլի Ղարիբաշվիլին կնոջ հետ քվեարկելու է գնացել Վակեի մեծամասնական ընտրատարածք:
Ինչպես հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին, ինքը ձայն է տվել երկրի խաղաղ և կայուն զարգացմանը:
«Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում ես ձայն եմ տվել երկրի խաղաղ զարգացմանն ու կայունությանը, ինչը կարևոր է մեր երկրի համար: Երկրորդ փուլը տեղի է ունենում հանգիստ մթնոլորտում: Ցավալի է, որ ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցում, սակայն դա չի խանգարի մեր երկրի խաղաղ և կայուն զարգացմանը»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:
Նախարարի խոսքով, այսօր քաղաքական գործիչներին հնարավորություն է տրվել իրականում ապացուցել ՝ իրենց կպահեն պետականորեն, թե ոչ: