Ես այլ տարբերակ չունեի. Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի ստորագրումից և Երևանում բնակչության բողոքից հետո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի միջոցով դիմել է բնակչությանը:
Ֆեյսբուքլայվի ժամանակ Փաշինյանն ասել է, որ այլ տարբերակ չուներ:
«Որոշումը կայացվել է ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Մենք պետք է հասկանանք մի բան, որ մեր բանակը այսօր կռվել է ահաբեկիչների, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի, և Ադրբեջանի դեմ: Ստորագրելուց բացի, այլ ելք չունեինք: Այժմ չեմ կարող ասել, թե ինչու տենց եղավ: Դա չեմ կարող ասել, որ վտանգի տակ չդնեմ բազմաթիվ մարդկանց կյանքը: Դա ուղիղ ազդեցություն կունենա ռազմական գործողությունների վրա»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Ըստ «BBC»-ի ռուսալեզու հրատարակության, «ՆԱՏՕ-ի բանակի» մասին խոսելիս Փաշինյանը մատնանշել է Թուրքիայի կողմից Ադրբեջանի աջակցության վրա:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ձևակերպել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը հաջորդել է բողոքի ցույց Երևանում: Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Երևանի Հանրապետության հրապարակում: Ցուցարարների մի մասը ներխուժել է կառավարության տուն: Հայտարարություն է արել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նրա խոսքով ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կետ է դրվել»: