Ես անձամբ բան չեմ արել, պահանջել եմ հանդիպել պատասխանատու անձի հետ. Զուրաբ Ջափարիձե
Վարչական իրավախախտման փաստով ձերբակալված «Գիրչի»-ի լիդերներից մեկը, Զուրաբ Ջափարիձեն ազատվել է:
Ջափարիձեն խոսում է երեկ ուշ գիշերին ակումբներում իրականացրած հատուկ գործողության ժամանակ, իրավապահների կողմից ուժի չարաշահման մասին:
Նրա խոսքերով երեկվա օրը ևս մեկ հարված էր բիզնես սեկտորին և պետության պատասխանը երկրում թմրաքաղաքականությունը փոխելուն:
«Այն ինչ տեսանք, թե ինչպես էին զարգանում իրադարձությունները, սկզբից «Բասիանի» մոտ, այնուհետև խորհրդարանի շենքի դիմաց, դա անկարագրելի էր: Պետության կողմից նման բան ոչ ոք չէր սպասում, կոնկրետ ոստիկանության կողմից: Բացի այդ դա հարված էր կոնկրետ բիզնեսին, ինչպես նաև մենք տեսանք ուժի չարաշահում ոստիկանության կողմից, թե ինչպես էին հարվածում քաղաքացիներին և ինչպես նստացնում մեքենաները:
Ես անձամբ բան չեմ արել, միակ բանը, որ պահանջել եմ հանդիպել պատասխանատու անձի հետ, հենց այդ պատճառով ինձ ձերբակալեցին և երեք ժամ պահում էին ոստիկանության բաժանմունքներից մեկում, շատ լավ էին վերաբերվում: Եթե որևէ մեկը գտնում էր, որ երկրում թմրաքաղաքականությունը փոխվելու է, ապա այժմ այդ իլյուզիաները ոչ մեկ չունի»,-հայտարարել է Ջափարիձեն:
Խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիային, որտեղ բողոքում էին «Բասիանի» և «Գալերի» ակումբներում անցկացված հատուկ գործողությունների դեմ, տեղի է ունեցել բախում, որից հետո վարչական կարգով ձերբակալվել է մոտ 20 մարդ:
ՆԳՆ-ի տեղեկությամբ, «Բասիանի»-ում և «Գալերի»-ում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ:
«Ներքին գործերի նախարարությունը 3 ամսվա ընթացքում Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերի» ակումբներում թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար իրականացնում էր ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ:
2018 թվականի մայիսի 12-ին նշված ակումբներում դատարանի որոշման հիման վրա անցկացվել են համապատասխան քննչական գործողություններ: Ձերբակալվել է թմրանյութ իրացնող 8 անձ»,- հայտարարում են ՆԳՆ-ում:
Հեղինակ -
Edgar Barsegyan