Երկրորդ ալիքի համար կլինենք ավելի պատրաստված. Գիորգի Գախարիա
Երկրորդ ալիքի համար կլինենք ավելի պատրաստված,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է խորհրդարանում, որտեղ ներկայացրել է, կովիդ 19-ի պայմաններում, արտակարգ դրության ժամանակ կառավարության կողմից իրականացված միջոցառումների մասին հաշվետվությունը:
Կառավարության ղեկավարի խոսքով, մոտ մեկ կամ երկու ժամով խոշոր սուպերմարկետներում առաջացել էր փոքր պակաս, որը բացարձակապես արդարացված չէր և որի կապակցությամբ տեղի ունեցավ արագ արձագանք: