Երեխաների մոտ վարակվածության մակարդակը զգալիորեն աճել է, պատվաստումը շատ կարևոր է. Իվանե Չխաիձե
Իմունիզացիայի խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Իաշվիլիի անվան կենտրոնական մանկական հիվանդանոցի բժշկական տնօրեն, Իվանե Չխաիձեի հայտարարությամբ, երեխաների պատվաստումների մակարդակն աճել է, բայց ավելին է պետք անել։
Բժշկի խոսքով, կարևոր է երեխաներին պատվաստել համավարակի դեմ պայքարի համար:
«Երեխաների մոտ վարակվածության մակարդակը զգալիորեն աճել է։ Եթե 2020 թվականին այն կազմում էր վարակվածների թվի տասը տոկոսը, ապա այժմ կրկնակի ավելի է և սեպտեմբերի դրությամբ կազմում է 20,4 տոկոս։ Վրաստանում երեխաների պատվաստումը շատ կարևոր է համավարակի դեմ պայքարում: Վրաստանում այս գործընթացը դեռ այնքան էլ ակտիվ չէ, բայց օրեցօր աճում է։ Եթե Իաշվիլիում առաջին օրերին 1-2 երեխա է դիմել մեզ պատվաստման համար, ապա վերջին օրերին 8-10 երեխա է պատվաստվել»,- ասել է Չխաիձեն։