Երևանում ցուցարարների մի մասը ներխուժել է կառավարության տուն
Երևանում ցուցարարների մի մասը ներխուժել է կառավարության տուն

Երևանում ցույցին հավաքված ցուցարարների մի մասը ներխուժել է կառավարության տուն:

Ինչպես երևում է տեղական լրատվամիջոցների կողմից հրապարակված կադրերում, ցուցարարները ջարդել են  կառավարության տան կահույքը, ինչպես նաև վնասել սարքավորումներն ու տարբեր իրեր:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, հարյուրավոր մարդիկ հավաքվել են Երևանի հանրապետության հրապարակում: Նրանք բողոքում են վարչապետի կայացրած որոշման դեմ:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցում: