Երևանում, ԱՄՆ-ի դեսպանության մոտ Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքի բնակիչներն անցկացնում են բողոքի ցույց

Երևանում, ԱՄՆ-ի դեսպանության մոտ Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքի բնակիչներն անցկացնում են բողոքի ցույց: Այս մասին տեղեկություն է տարածում հայկական մամուլը:

«Մեր հողը մեզ է պատկանում», «Վերադարձրեք Հադրութը»,- վանկարկում են ցուցարարները:

Հատկանշական է, որ մինչ այդ, ցուցարարները բողոքի ցույց են անցկացրել նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանությունների մոտ:

Հիշեցնենք, որ Հադրութ քաղաքը մեկն է այն բնակավայրերից, որը հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղում վերսկսված մարտական գործողությունների արդյունքում գրավել է Ադրբեջանը: