Երեք խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայի Խերսոն քաղաքի վրա ռուսական հրետակոծության հետևանքով
Երեք խաղաղ բնակիչ է զոհվել Ուկրաինայի Խերսոն քաղաքի վրա ռուսական հրետակոծության հետևանքով

Ռուսական բանակի կողմից Ուկրաինայի Խերսոն քաղաքում իրականացված հրետանային հարձակման հետևանքով զոհվել է երեք խաղաղ բնակիչ։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարձակման արդյունքում վիրավորվել է 14 մարդ։

Ռուս զինծառայողները զանգվածային հրետանային հարձակում են իրականացրել Խերսոնի բնակելի թաղամասերի վրա։ Վիրավորները գտնվել են տներում կամ բաց տարածքում՝ հարձակման պահին։

Հրետակոծության հետևանքով վնասվել են մասնավոր և բազմաբնակարան շենքեր, տրանսպորտային միջոցներ և ենթակառուցվածքներ։ Հարձակումը իրականացվել է քաղաքում ժամանակավորապես օկուպացված Կորաբելնի թաղամասի ձախ ափից։

Նշվում է նաև, որ այսօր առավոտյան հարվածի թիրախ է դարձել նաև միկրոավտոբուս։