Երեք տարվա ընթացքում պետք է կրկնապատկենք մարզական ակտիվություններում ներգրավվածների քանակը. Գիորգի Կվիրիկաշվիլի
Առողջ կենսակերպի ներդնումը դառնում է մեր իշխանության կարևորագույն առաջնահերթություններից մեկը,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիաշվիլին՝ երկրում առողջ ապրելակերպի մշակման գործողությունների պլանի հետ կապված տեղի ունեցած հանդիպումից հետո:
Ինչպես նշել է Գիորգի Կվիրիկաշվիլին, կայացել է շատ կարևոր հանդիպում, որին ներկա են գտնվել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և խորհրդարանի ներկայացուցիչները:
Կայացրել ենք որոշում, որ առողջ կենսակերպի հաստատումը և համապատասխան ենթակառուցվածքի պատրաստությունը երկրում պետք է դառնա մեր քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքով, այսօր ունեցած բազմաթիվ հետազոտությունների հիման վրա, չնայած նրան, որ Վրաստանում մարզիկների քանակը ավելացել է զգալիորեն, մարզական ակտիվությունների ցուցանիշը Վրաստանում ցածր է եվրոպական ցուցանիշի նույնիսկ կեսից:
«Այս ցուցանիշը այսօրվանից երեք տարվա ընթացքում պետք է կրկնապատկենք և մոտեցնենք եվրոպական ցուցանիշին: Սա է մեր ծրագիրը»,- հայտարարել է վարչապետը:
Նրա խոսքով, առողջ կենսակերպի հաստատման գործում կարևոր է լինելու հայտնի մարդկանց ներգրավվածությունը: