Բախմարոյում ճանապարհից ձյան մաքրման աշխատանքները ավարտվեցին ուշ գիշեր:
Չոխատաուրիի քաղաքապետ Իրակլի Կուճավայի հայտարարությամբ, Բախմարոյում գտնվում էր մոտ 200 մարդ, ովքեր վատ եղանակի պատճառով մնացել էին տեղում:
«Բախմարոյում մնացած քաղաքացիները կկարողանան անվտանգ տեղաշարժվել: Երեկ, մինչև ուշ գիշեր, աշխատանքներն իրականացվում էին ինտենսիվ ռեժիմում:
Մեզ հետ էին նաև ավտոմոբիլային ճանապարհների վարչության, ՆԳՆ-ն արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և Գուրիայի ոստիկանության բաժնի ներկայացուցիչները:
Ճանապարհն արդեն մաքրվել է և տեղաշարժման խնդիր չկա»,- հայտարարել է Չոխատաուրիի քաղաքապետ, Իրակլի Կուճավան: