Տոկիոյում ձյուն է տեղացել (տեսանյութ)

Սակուրայի ծաղկելուն զուգահեռ, Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ձյուն է տեղացել: Ինչպես հաղորդում են ճապոնացի օդերևույթաբանները, մարտի վերջում Տոկիոյում ձյուն չի տեղացել արդեն 10 տարի:

Հատկանշական է, որ շաբաթ օրը Տոկիոյում օդի ջերմաստիճանը հասել էր +23-ի իսկ այսօր այնտեղ սառնամանիք է:

Ըստ կանխատեսումների, Ճապոնիայի մայրաքաղաքում ձյան հաստությունը կհասնի մինչև հինգ սանտիմետրի: