Երեկ երեկոյան Դոնեցկի մարզում ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, 14-ը վիրավորվել է

12:34, 06.08.2022

Երեկ երեկոյան Դոնեցկի մարզում ռուսական հրթիռակոծության հետևանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, 14-ը վիրավորվել է։ Հարձակման հետեւանքով Նիկոլաևում վիրավորվել է 21 մարդ, մեկ մարդ զոհվել է։

Մինչև օգոստոսի 8-ը քաղաքում ուժի մեջ է մտել գիշերային պարետային ժամ։ Հրթիռային հարձակումներ են իրականացվել նաև Էներգոդար և Զապոռոժյե ատոմակայանների ուղղությամբ։ Առկա է ջրածնի արտահոսքի և ռադիոակտիվ նյութերի արտահոսքի, ինչպես նաև հրդեհի վտանգ։

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ պատերազմի նոր փուլը կսկսվի մոտ ապագայում, քանի որ Ռուսաստանը ուժերը տեղափոխում է հարավ։ Գլխավոր ճակատի 350 կմ գիծը կլինի դեպի հարավ։

Նմանատիպ