Երբեք թույլ չենք տա Քերչի նեղուցի և Ազովի ծովի բռնազավթումը. Պորոշենկո
Պետրո Պորոշենկոյի խոսքերով, ՈՒկրաինան թույլ չի տա, որ Ռուսաստանը որոշի թե ինչպես պետք է օգտագործվի Ազովի ծովը և Քերչի նեղուցը: Այս հայտարարությունը ՈՒկրաինայի նախագահը СNN Turk-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով, Սև ծովի անվտանգությունը այս տարածաշրջանի բոլոր երկրների հետաքրքրություններում է:
«Մենք երբեկ չենք ճանաչելու Ազովի ծովի բռնազավթումը, որը այս պահին ցանկանում է իրականացնել Ռուսաստանը: Մենք չենք ճանաչելու Քերչի նեղուցի բռնազավթումը: Մեր մեջքի ետևում կանգնած է միջազգային իրավական համակարգը, թույլ չենք տա, որ Ազովի ծովի և Քերչի նեղուցի վերաբերյալ որոշումներ կայացնի Ռուսաստանը»,-հայտարարել է Պետրո Պորոշենկոն:
Պորոշենկոյի խոսքերով, ՈՒկրաինական կողմը ունի ապացույցներ, որի համաձայն Ռուսաստանը ուկրաինական նավերվի վրա հարձակվել է չեզոք ջրերում: Նա Ռուսաստանի բանտում գտնվոշ ուկրաինացի ծովայիններին անվանել է ռազմագերիներ և կոչ արել ազատել նրանց:
ՈՒկրաինայի նախագահի հայտարարությամբ, Սև ծովի անվտանգությունը տարածաշրջանի երկրների՝ ՈՒկրաինայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի և Վրաստանի համար շատ կարևոր է:
Հեղինակ -
Edgar Barsegyan