Երբ կհամոզվեմ, որ իմ պաշտոնից հեռանալը լավ կանրադառնա երկրի վրա, թեկուզ շատ քչով, այս քայլը իրականացնելու համար մի վարկյան չեմ մտածի. Գիորգի Կվիրիկաշվիլի
Ինձ համար իմ պաշտոնը ոչ մի մարդու դժբախտություն չարժի,-այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է կառավարության գրասենյակում տեղի ունեցած արտակարգ ճեպազրույցի ժամանակ:
«Երբ կհամոզվեմ, որ իմ պաշտոնից հեռանալը լավ կանրադառնա երկրի վրա, թեկուզ շատ քչով և կլիցքաթափի այս իրավիճակը, ես ոչ մի վարկյան չեմ մտածի պաշտոնից հեռանալու մասին: Այսօր այդ իրավիճակը չէ և այդ պահը չի եկել: Մեկ անգամ ևս հայտարարում եմ, ինձ համար շատ կարևոր է, որ մեր քաղաքացիների հարցերին տրվի պատասխաններ և երկրում պահպանվի կայունությունը»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հեղինակ -
Edgar Barsegyan