Ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն հանդիպել է Հայաստանի դեսպանի հետ
Ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն հանդիպել է Հայաստանի դեսպանի հետ

Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածում ենթակառուցվածքների նախարարությունը։

Նախարարության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերը նշել են երկու բարեկամ երկրների միջև երկարատև և պատմականորեն ձևավորված գործընկերության կարևորությունը, քննարկել երկկողմ համագործակցության արդիական հարցերը և ապագա ծրագրերը։

«Ռևազ Սոխաձեն շնորհակալություն հայտնեց դեսպանին ակտիվ աջակցության և ներգրավվածության համար: Իր հերթին, Աշոտ Սմբատյանը շնորհավորեց նախարարին նշանակման կապակցությամբ և մաղթեց հաջողություններ հետագա գործունեության մեջ»:

Հանդիպման ընթացքում կողմերը ևս մեկ անգամ հաստատեցին իրենց պատրաստակամությունը ամրապնդելու առկա լավ փորձը և հարաբերությունները համատեղ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի իրականացման գործում։ Ենթակառուցվածքների նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Մզիա Գիորգոբիանին և նախարարի գրասենյակի ղեկավար Սոփիո Մամալաձեն», – ասվում է ենթակառուցվածքների նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։