Ենս Ստոլտենբերգն ասում է, որ ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ

16:51, 24.08.2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմն ամենայն հավանականությամբ կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Սթոլթենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի։

«Մենք կաջակցենք Ուկրաինային որպես անկախ, ինքնիշխան պետության Եվրոպայում, և այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, այս պատերազմը կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Սրա արդյունքն ամբողջությամբ կախված կլինի մարտադաշտում ունեցած ուժից, սա է պատճառը, որ մենք աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է Ստոլտենբերգը։

Նմանատիպ