Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը
ՆԱՏՕ-ի անդամ երկրները այսօր հաստատել են Ենս Ստոլտենբերգի համար, դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում մանդատի երկարաձգման հարցը:
Ինչպես Բրյուսելից փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում կմնա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը:
Դաշինքում հայտարարում են, որ բոլոր անդամ երկրները վստահում են Ստոլտենբերգին և նրան մաղթում հաջողություններ:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել բոլորին վստահության համար:
Ստոլտենբերգը նշել է, որ շարունակելու է աշխատանքը դաշինքի հզորացման և ՆԱՏՕ-ի անդամ երկրների բնակչության անվտանգությունը ապահովելու համար:
Հիշեցնենք, Ենս Ստոլտենբերգին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրել են 2014 թվականի հոկտեմբերի մեկին:
Հեղինակ -
Edgar Barsegyan