Ենս Ստոլտենբերգ. Մենք տարիների ընթացքում տեսել ենք ռուսական ագրեսիայի օրինակ, 2008 թվականին Վրաստանը, 2014 թվականին Ղրիմը և Դոնբասը, և Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը
Ենս Ստոլտենբերգ. Մենք տարիների ընթացքում տեսել ենք ռուսական ագրեսիայի օրինակ, 2008 թվականին Վրաստանը, 2014 թվականին Ղրիմը և Դոնբասը, և Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումը

Մենք երկար տարիների ընթացքում տեսել ենք ռուսական ագրեսիայի օրինակ՝ Վրաստան 2008 թվականին, Ղրիմ և Դոնբաս 2014 թվականին և լայնածավալ ներխուժում անցյալ տարի: Մենք պետք է փաստենք, որ Ուկրաինայի ապագան եվրատլանտյան ընտանիքում է,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:

Այս մասին Ստոլտենբերգը հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ ճեպազրույցում։

«Մենք պետք է պահպանենք և ուժեղացնենք աջակցությունն Ուկրաինային։ Մենք պետք է Ուկրաինային տանք այն, ինչ նրան անհրաժեշտ է հաղթելու համար՝ որպես ինքնիշխան անկախ ազգ Եվրոպայում։ Մենք երկար տարիների ընթացքում տեսել ենք ռուսական ագրեսիայի օրինակ՝ Վրաստան 2008 թվականին, Ղրիմ և Դոնբաս 2014 թվականին և լայնածավալ ներխուժում անցյալ տարի: Մենք պետք է փաստենք, որ Ուկրաինայի ապագան եվրատլանտյան ընտանիքում է։ Երբ պատերազմն ավարտվի, մենք պետք է երկարաժամկետ միջոցներ ձեռնարկենք Ուկրաինայի անվտանգության համար, որպեսզի Ռուսաստանը չշարունակի պայքարել եվրոպական անվտանգության դեմ և կոտրենք ռուսական ագրեսիայի ցիկլը», – ասել է Ենս Ստոլտենբերգը։