Իրակլի Կոբախիձե - Նույնիսկ երկար շանտաժի ֆոնին զարմանալի էր սպառնալիքը, որը հնչել էր եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ - «Տեսնում եք, թե ինչ եղավ Ֆիցոյի հետ և պետք է շատ զգույշ լինեք»
Իրակլի Կոբախիձե - Նույնիսկ երկար շանտաժի ֆոնին զարմանալի էր սպառնալիքը, որը հնչել էր եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ - «Տեսնում եք, թե ինչ եղավ Ֆիցոյի հետ և պետք է շատ զգույշ լինեք»

Սպառնալիքը, որը հնչել է եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ, ցնցող էր. Եվրահանձնակատարն ինձ հետ զրույցում թվարկեց մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչները թափանցիկության օրենքի վրա վետոն հաղթահարելուց հետո, և այդ միջոցները թվարկելիս նշեց. Տեսաք ինչ եղավ Ֆիցոյի հետ, պետք է զգույշ լինել,- ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության մեջ։

Կոբախիձեի խոսքով, երբ թափանցիկության մասին օրենքի հետ կապված շանտաժի համատեքստում նշում են Սլովակիայի վարչապետին, ում վրա օրեր առաջ ահաբեկչություն իրականացվեց, դա չափազանց մտահոգիչ է։

«Հասարակությունը հետևում է թափանցիկության մասին օրենքի շուրջ զարգացումներին և տեսնում է, որ մի շարք բարձրաստիճան օտարերկրյա քաղաքական գործիչներ չեն խուսափում նույնիսկ բացահայտ շանտաժից վրաց ժողովրդի և իրենց ընտրած կառավարության դեմ։ Այս տեսակի վիրավորական շանտաժի մենք վաղուց ենք սովոր, և այն էապես կորցրել է իր արդիականությունը հասարակության և իշխանության համար։ Սակայն նույնիսկ երկարատև շանտաժի ֆոնին զարմանալի էր սպառնալիքը, որը հնչել էր եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Մասնավորապես, ինձ հետ զրույցում եվրահանձնակատարը թվարկեց մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչները թափանցիկության օրենքի վրա վետոն հաղթահարելուց հետո, և այդ միջոցները թվարկելիս նշեց. շատ զգույշ եղեք»: Երբ օրեր առաջ ահաբեկչության ենթարկված և դեռ բուժման մեջ գտնվող Սլովակիայի վարչապետը հիշատակվում է «Թափանցիկության» օրենքի հետ կապված շանտաժի համատեքստում, դա մեզ համար չափազանց անհանգստացնող է։

Ուզում եմ ընդգծել, որ, ըստ նախնական տեղեկությունների, վարչապետի վրա հարձակման հետևում կանգնած են երկրներից մեկի հատուկ ծառայությունների հետքերը, որոնք հատկապես սերտ կապված են «Գլոբալ պատերազմի կուսակցության» հետ։ Կանխարգելման նպատակով ես ինձ պարտավոր էի համարում այդ վտանգի մասին տեղեկատվություն տրամադրել վրաց հասարակությանը։ Ռոբերտ Ֆիցոյի մահափորձի հետ անցկացված զուգահեռը մեզ հիշեցնում է, որ ի դեմս Գլոբալ պատերազմի կուսակցության, մենք գործ ունենք չափազանց վտանգավոր ուժի հետ, որն ամեն ինչ կանի Վրաստանում քաոս մտցնելու համար։ Վստահ եմ, որ այս անգամ էլ նրանց ծրագրերը չեն հաջողվի, և Վրաստանը միանշանակ կպահպանի խաղաղությունն ու քաղաքական կայունությունը, ինչը անհրաժեշտ պայման է երկրի զարգացման համար»,- ասված է վարչապետի հայտարարության մեջ։