Իրակլի Շոթաձե - Շատ ցավալի է, որ մարդու առողջական վիճակը կարող է շահարկումների առարկա դառնալ, թեև ես չեմ զարմանում
Իրակլի Շոթաձե - Շատ ցավալի է, որ մարդու առողջական վիճակը կարող է շահարկումների առարկա դառնալ, թեև ես չեմ զարմանում

Նախ, շատ ցավալի է, որ մարդու առողջական վիճակը կարող է շահարկումների առարկա դառնալ, թեև ես չեմ զարմանում, ես իմ հայտարարության մեջ մանրամասն բացատրել եմ, թե որն է եղել իմ հրաժարականի պատճառը,- ասել է Իրակլի Շոթաձեն։

Շոթաձեի խոսքերով, իր բուժումը կարող է տեւել մի քանի ամիս, եւ նրա հրաժարականը միակ ճիշտ լուծումն է։

«Ավելի քան մեկ շաբաթ է՝ բուժման նպատակով գտնվում եմ արտերկրում, և այս ընթացքում այս որոշումը կայացրել եմ բուժող բժիշկների առաջարկով, քանի որ բուժման գործընթացը կարող է տեւել մի քանի ամիս։ Ուստի, համաձայն եմ, այս իրականության մեջ անհնար է իրականացնել գլխավոր դատախազի լիազորությունները բուժման ընթացքում և, իհարկե, սա միակ ճիշտ որոշումն էր, որ կարող էի կայացնել՝ հաշվի առնելով առկա հանգամանքները։ Վրաստանի դատախազությունում կա ուժեղ մասնագետների թիմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աշխատանքի, կողքին լինելու, աջակցության համար, և վստահ եմ, որ ապագայում նրանք նույն հաջողությամբ կշարունակեն իրենց աշխատանքը»,- ասել է Իրակլի Շոթաձեն։

Իրակլի Շոթաձեն այսօր հայտարարել է, որ հեռանում է գլխավոր դատախազի պաշտոնից՝ առողջական վիճակի պատճառով։