Ենս Ստոլտենբերգ. Բուխարեստի գագաթնաժողովում մենք որոշում կայացրինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան դաշինքի անդամներ, ՆԱՏՕ-ի դուռը բաց է, և Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը ուժի մեջ է
Ենս Ստոլտենբերգ. Բուխարեստի գագաթնաժողովում մենք որոշում կայացրինք, որ Ուկրաինան և Վրաստանը կդառնան դաշինքի անդամներ, ՆԱՏՕ-ի դուռը բաց է, և Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը ուժի մեջ է

ՆԱՏՕ-ի դուռը բաց է, և ուժի մեջ է 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով Բուխարեստում ՆԱՏՕ-ի նախարարական նիստի շրջանակներում կայացած միջազգային համաժողովում։

Ըստ Ստոլտենբերգի՝ Ռուսաստանը վետոյի իրավունք չունի, իսկ դաշինքին միանալը միայն ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներին ու հավակնորդ երկրների որոշելու թեման է։

«2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում մենք որոշեցինք, որ Ուկրաինան եւ Վրաստանը կդառնան դաշինքի անդամներ։ Ես ինքս մասնակցել եմ այս գագաթնաժողովին։ Այն ժամանակ ես ավելի երիտասարդ էի և ներկայացնում էի Նորվեգիան որպես վարչապետ: Ես շատ լավ հիշում եմ այդ որոշումները, և մենք այսօր էլ մեծապես աջակցում ենք դրանց։ ՆԱՏՕ-ի դուռը բաց է, և մենք դա ցույց տվեցինք, երբ թույլ տվեցինք Մոնտենեգրոյին և Հյուսիսային Մակեդոնիային դառնալ ՆԱՏՕ-ի անդամ: Եվ դա տեղի ունեցավ չնայած Ռուսաստանի բողոքներին: Մենք ցույց տվեցինք, որ Ռուսաստանը վետոյի իրավունք չունի, և ՆԱՏՕ-ին անդամակցելը պետք է որոշեն ՆԱՏՕ-ի անդամ 30 և հավակնող պետությունները։ Այժմ Պուտինը ներխուժել է Ուկրաինա՝ ասելով, որ ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն ավելի քիչ ներկա լինի Ռուսաստանի սահմաններին: Իրականում նա ստացել է հակառակը: ՆԱՏՕ-ի ուժերն ավելի շատ են ներկայացված դաշինքի արևելյան թևում։ Դրան զուգահեռ ՆԱՏՕ-ի անդամ կդառնան Ֆինլանդիան և Շվեդիան։ Մենք ցույց տվեցինք, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է: Մենք դա ցույց տվեցինք ոչ միայն խոսքով, այլեւ գործով»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։