«Politico»-ն հայտնում է, որ Ֆրանսիայում ընդդիմադիր «Կանաչների» կուսակցությունը հանդես է եկել կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ

22:34, 30.06.2026

Ֆրանսիայի խորհրդարանում ընդդիմադիր «Կանաչներ» կուսակցությունը հանդես է եկել կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Պոլիտիկո» (Politico) պարբերականը։

Պարբերականի տեղեկություններով՝ կուսակցությունը վարչապետ Սեբաստիան Լեկորնյուին մեղադրում է ռեկորդային շոգերի ժամանակահատվածում անպատշաճ արձագանքման մեջ։

Վարչապետը հերքել է մեղադրանքները և հայտարարել, որ «Կանաչները» մարդկանց ողբերգությունն օգտագործում են քաղաքական նպատակներով։

Ինչպես նշում է «Պոլիտիկո»-ն, անվստահություն հայտնելու նախաձեռնության հաջողության հավանականությունը փոքր է, քանի որ դրա համար անհրաժեշտ է այլ խոշոր ընդդիմադիր կուսակցությունների, օրինակ՝ «Ազգային միավորման» կամ սոցիալիստների աջակցությունը։

«Սոցիալիստները» չեն աջակցել Լեկորնյուի դեմ ուղղված անվստահության քվեի և ոչ մի նախաձեռնության այն վեցից, որոնք օրակարգ են բերվել անցյալ տարի նրա վարչապետ դառնալուց ի վեր։

Ի գիտություն՝ վերջին օրերին Ֆրանսիայում օդի ջերմաստիճանը գերազանցում էր 40 աստիճանը, իսկ հունիսի 23-24-ը երկրի օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ եղել են ամենաշոգ օրերը։ Նախնական տվյալներով՝ շոգերի ալիքի ժամանակահատվածում երկրում մահացել է միջին ցուցանիշից մոտ 1 000-ով ավելի մարդ։ Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստիի հայտարարությամբ՝ մահացածների վերջնական թիվը պարզելու համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ։

Նմանատիպ