Ենս Սթոլթենբերգը Վրաստանին շնորհավորել է նախագահ ընտրելու կապակցությամբ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Վրաստանին շնորհավորել է, նախագահի պաշտոնում Սալոմե Զուրաբիշվիլիի ընտրությունը:
Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ, Սթոլթենբերգին հարցրել են Վրաստանի նախագահական ընտրություններին միջազգային դոտորդների կողմից արտահայտված կարծիքների մասին:
Ինչպես Սթոլթենբերգը հայտարարել է հարցին պատասխանելիս, Վրաստանի նախագահական ընտրություններին ՆԱՏՕ-ն դիտորդներ չի ունեցել, սակայն գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ միջազգային դիտորդները ազատորեն մասնակցել են ընտրական բոլոր գործընթացին:
«Շնորհավորում եմ Վրաստանին նախագահ ընտրելու առթիվ: Ընտրություններին մենք դիտորդներ չենք ունեցել: Գտնում եմ, որ դիտորդները ունեին ազատ հասանելիություն ընտրական գործընթացներին և պետք է նախատեսել նրանց դիտողությունները»,-գրել է Ենս Սթոթենբերգը:
Հեղինակ -
Edgar Barsegyan