Ենս Սթոլթենբերգ. Վրաստանը ՆԱՏՕ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է
Վրաստանუ ՆԱՏՕ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է,- այսպես է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը «Թվիթերում» արձագանքել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպմանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասում է, որ Վրաստանը ընդհանուր անվտանգության գործում ունի կարևոր ներդրում:
«Հիանալի հանդիպում եմ ունեցել վարչապետ Գիորգի Գախարիայի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ: Վրաստանը ՆԱՏՕ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է և ընդհանուր անվտանգության գործում ունի կարևոր ներդրում»,- գրում է Ենս Սթոլթենբերգը: