Ենս Սթոլթենբերգ. Ռուսաստանը պատասխանատու է Վրաստանի և Ուկրաինայի դեմ իրականացված ագրեսիայի համար
Ռուսաստանը պատասխանատու է դրացիների, Վրաստանի և Ուկրաինայի դեմ իրականացված ագրեսիայի համար,- այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ այսօր, Բրյուսելում անցկացված մամլո ասուլիսին:
Նրա խոսքով, դաշինքը չի տեսնում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա անխուսափելի հարձակման վտանգ, սակայն Ռուսաստանը շարունակում է սպառազինման արդիականացումը, որին ի պատասխան ՆԱՏՕ-ն պետք է արունակի հզորացնել ինքնապաշտպանությունը:
«Այսօր մենք չենք տեսնում Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ի դաշնակցի վրա անխուսափելի հարձակման վտանգ, սակայն Ռուսաստանը շարունակում է զենքի արդիականացումը, որին ի պատասխան ՆԱՏՕ-ն պետք է շարունակի հզորացնել ինքնապաշտպանությունը: Ռուսաստանը խախտում է Եվրոպայում սպառազինման հսկողության մասին համաձայնագրի գլխավոր սկզբունքները: Ռուսաստանը շարունակում է այնպիսի հրթիռների տեղակայումը, որոնց Եվրոպայի քաղաքներ հասնելու համար անհրաժեշտ է մի քանի րոպե: Ռուսաստանը պատասխանատու է դրացիների, Վրաստանի և Ուկրաինայի դեմ իրականացված ագրեսիայի համար»,- հայտարարել է Ենս Սթոլթենբերգը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով, Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի մոտեցման մասին դաշինքի առաջնորդները զրուցելու են Լոնդոնում՝ դեկտեմբերի 3-4-ին նախատեսված հանդիպմանը: