Ենս Սթոլթենբերգ. Աֆղանստանում պետք է տեղի ունենա իշխանության խաղաղ փոխանցում ներառական կառավարությանը
Աֆղանստանում պետք է տեղի ունենա իշխանության խաղաղ փոխանցում ներառական կառավարությանը,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Բրյուսելում Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Թալիբանը» պետք է հարգի և խրախուսի բոլորին, որ ցանկացողներն անվտանգ հեռանան երկրից: Օդանավակայանի և ցամաքային սահմանի անցակետերը պետք է բաց լինեն: Աֆղանստանի բոլոր տղամարդիկ, կանայք և երեխաներն արժանի են ապահով և արժանապատիվ կյանքի: Պետք է տեղի ունենա իշխանության խաղաղ փոխանցում ներառական կառավարությանը: Վրեժ չպետք է լինի:
Կառավարությունը, որը չի հարգում բոլոր աֆղանցիների հիմնարար իրավունքները և վերականգնում է վախի կառավարումը, կկանգնի միջազգային մեկուսացման սպառնալիքի առջև», – ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: