ԵՄ պատվիրակություն. Մենք հավատում ենք Վրաստանին, ինչպես վրաց ժողովուրդը հավատում է ԵՄ-ին
ԵՄ պատվիրակություն. Մենք հավատում ենք Վրաստանին, ինչպես վրաց ժողովուրդը հավատում է ԵՄ-ին

Վրաստանում Եվրոպական միության ներկայացուցչությունը երկրի բնակչությանը շնորհավորում է Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ։

Ներկայացուցչությունը քաղաքացիներին մաղթում է խաղաղություն և բարեկեցություն։

«Շնորհավոր գալիք Սուրբ Ծնունդն ու Նոր տարին։ Այսօր, երբ հույսն ու միասնությունն առավել կարևոր են, մաղթում ենք, որ գալիք տարին յուրաքանչյուրիդ բերի խաղաղություն, բարեկեցություն և հավատ մեր ընդհանուր եվրոպական ապագայի նկատմամբ. այն ապագայի, որի կառուցումը մենք շարունակելու ենք միասին։

Մենք հավատում ենք Վրաստանին, այնպես, ինչպես վրաց ժողովուրդը հավատում է Եվրոպական միությանը», – ասվում է ներկայացուցչության կողմից սոցիալական ցանցում տարածված ուղերձում։