Ելիսեյան պալատի փոխանցմամբ, Էմանուել Մակրոնը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում ընդգծել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ինքնիշխան ընտրությունը հարգելու կարևորությունը

21:46, 26.05.2022

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում Էմանուել Մակրոնն ընդգծել է Ֆինլանդիայի և Շվեդիայի ինքնիշխան ընտրությունը հարգելու կարևորությունը,- ասվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ Ֆրանսիայի նախագահի վարչակազմի, ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի ցանկությունը պայմանավորված է ժողովրդավարական գործընթացներով և պատասխան է նրանց անվտանգության միջավայրում փոփոխությունների:

Ելիսեյան պալատից հայտնում են, որ Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները խոսել են նաև Ուկրաինայի պատերազմի մասին և նշել, որ կրակը պետք է դադարեցվի, և բոլորը հարգեն միջազգային մարդասիրական իրավունքը։

Նմանատիպ