Ելիսեյան պալատ – Եվրոպական միասնություն երբ անհարմարություն կա, ապատեղեկատվությունը այնքան հեռու է գնում, որ պարզ թաշկինակը դառնում է թմրանյութի նման, այս կեղծ պատմությունը տարածել են Ֆրանսիայի թշնամիները
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը սուտ է անվանել ռուսական լրատվամիջոցների, ապա նաև սոցիալական ցանցերում տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝ գնացքով Կիև մեկնող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին, իբր, սեղանին թմրանյութ են տվել, որը Մակրոնը փորձել է թաքցնել։
Ելիսեյան պալատի կողմից հրապարակված լուսանկարում Էմանուել Մակրոնը ձեռքին թղթե թաշկինակ է պահում, որը Ելիսեյան պալատը նկարագրել է որպես «քիթը սրբելու թաշկինակ», մինչդեռ երեք առաջնորդների միասին պատկերված երկրորդ լուսանկարում գրված է. «Սա եվրոպական միասնություն է։ Խաղաղություն կառուցելու համար»։
«Երբ եվրոպական միասնությունը դառնում է անհարմար, ապատեղեկատվությունը այնքան հեռու է գնում, որ պարզ թաշկինակը դառնում է թմրանյութի նման։ Այս կեղծ պատմությունը տարածել են Ֆրանսիայի թշնամիները՝ թե՛ արտասահմանում, թե՛ ներսում։ Մենք պետք է զգոն մնանք նման մանիպուլյացիաների դեմ», – ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։