Եկատերինա Զահարիևա. Վրաստանի իշխանության քաղաքականությունը հիմնված է վրաց ժողովրդի եվրոպական ընտրության վրա

Բուլղարիայի արտաքին գործերի նախարար, փոխվարչապետ Եկատերինա Զահարիևան Բաթումիի միջազգային կոնֆերանսի առաջին նստաշրջանին ելույթ ունենալիս զրուցել է «Արևելյան գործընկերության» նախաձեռնության հաջողության և արդյունավետության մասին:

Նրա խոսքով, անցած 10 տարվա ընթացքում գործընկեր երկրները, այդ թվում, Վրաստանը, ստորագրել են Ասոցացման համաձայնագիրը, նրանց քաղաքացիներին շնորհվել է Եվրամիության երկրների առանց վիզա ճամփորդելու ռեժիմ, զգալիորեն ավելացել է առևտրաշրջանառությունը Եվրամիության այս երկրների հետ:

«Ինչպես Վրաստանի նախագահը, այնպես էլ՝ վարչապետը և խորհրդարանի խոսնակը, նաև արտաքին գործերի նախարարն անձամբ մշտապես խոսում են Վրաստանի ընտրության մասին: Նրանք հայտարարում են. Մեր ընտրությունը Եվրոպան է: Եվ իրոք, ոչ ոք չի կարող սահմանել ընտրությունը քո ժողովրդի համար, չնայած նրան, թե ով է քո հարևանը և Ռուսաստանը պետք է հասկանա, որ այս քաղաքականությունը ուղղված չէ Ռուսաստանի դեմ, սա դրացիական քաղաքականություն է, սա ժողովրդի, կառավարությունների կողմից արված ընտրություն է սեփական երկրների առնչությամբ, այս քաղաքականությունը ոչ թե դեմ է, այլ՝ ի շահ»,- հայտարարել է Բուլղարիայի փոխվարչապետը: