Եգիպտացորենով բեռնված բեռնատար նավը, դուրս գալով Օդեսայի նավահանգստից, հասել է Ստամբուլ

22:05, 06.08.2022

Եգիպտացորենով բեռնված բեռնատար նավը, դուրս գալով Օդեսայի նավահանգստից, հասել է Ստամբուլ։ Ինչպես հաղորդում է «BBC»-ն, այս մասին են վկայում «Marintraffic»-ի տվյալները, որոնք թույլ են տալիս վերահսկել ծովային նավերի շարժը։

Պանամայի դրոշի ներքո ընթացող Navistar բեռնատար նավն այսօր մտել է Ստամբուլի նավահանգիստ։ Նավը բեռնված է 33 հազար տոննա եգիպտացորենով։ Ինչպես գրում է «BBC»-ն, Ստամբուլի նավահանգստում սպասում են Չեռնոմորսկի նավահանգստից դուրս եկած Rojen եւ Polarnet նավերը, որոնք ընդհանուր առմամբ տեղափոխում են 25 հազար տոննա եգիպտացորեն։ Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ նավերն արդեն գտնվում են Թուրքիայի տարածքային ջրերում։

«BBC»-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի նավահանգիստների համակարգման կենտրոնում համատեղ տեսչական խումբը ստուգելու է բոլոր երեք նավերը։

Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանումը հնարավոր է դարձել հուլիսի 22-ին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա։

Նմանատիպ