ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատումը - Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում մրցակցային էին, ընդհանուր առմամբ պաշտպանված էին հիմնարար ազատությունները
ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի դիտորդական առաքելության նախնական գնահատումը - Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում մրցակցային էին, ընդհանուր առմամբ պաշտպանված էին հիմնարար ազատությունները

Խորհրդարանական ընտրությունները Վրաստանում մրցակցային էին և ընդհանուր առմամբ պաշտպանված էին հիմնարար ազատությունները: Այնուամենայնիվ, ընտրողների վրա ճնշման մասին մեղադրանքները տարածված էին և իշխող կուսակցությունը ու պետությունը հստակ տարանջատված չէր, ինչը նվազեցրել է հասարակության վստահությունը գործընթացի որոշ ասպեկտների նկատմամբ,- այս մասին ասված է միջազգային դիտորդների հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԱՀԿ-ի -ի պաշտոնական կայքում

Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրություններն անցել են կացվել էապես փոփոխված իրավական շրջանակներում, որին նախորդել է լայն հանրային խորհրդակցությունը, որը որոշակի բարելավումներ է բերել ժողովրդավարական ընտրությունների անցկացման հարցում, չնայած թերությունները վերացնելու համար ավելի շատ ջանքեր են պահանջվում:

ԵԱՀԿ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ ընդգծված է, որ չնայած համավարակին, Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններում արդյունավետորեն են ներկայացվել տեխնիկական ասպեկտները: Չնայած, ընտրական հանձնաժողովում իշխող կուսակցության գերակայությունը բացասական ազդեցություն ունեցավ հանձնաժողովի անկողմնակալության և անկախության ընկալման վրա:

«Ուրախ եմ, որ մեզ հնարավորություն տրվեց մասնակցել Վրաստանի համար շատ կարևոր ու մարտահրավերներով լի ընտրությունների դիտարկմանը: Ես ողջունել եմ լրացուցիչ ջանքերը, որոնք արվել են նախապատրաստման գործընթացում, ինչպես նաև շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր համարձակություն ցուցաբերեցին և մասնակցեցին ընտրություններին, չնայած հիմնախնդիրներին, որոնք կապված էին համավարակի հետ»,- հայտարարել է ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ, Էլոնա Գժեբրեան:

Նրա խոսքով, դիտորդները ողջունում են ընտրությունների կապակցությամբ, օրենսդրության կարգավորումների կատարելագործմանը, սակայն ըստ նրանց, աշխատելու դեռ շատ կա, որպեսզի ստեղծվի ամուր հիմք, ժողովրդավարական ընտրությունների համար:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, Օսման Ասկին Բակը հայտարարել է, որ «Սա կարևոր ընտրություններ էին Վրաստանի խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու համար:

«Վրացի ընտրողները հերթական անգամ ցույց տվեցին իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը, և դա տեղի է ունեցել համավարակային խնդիրների ֆոնին: Մենք հետևել ենք մրցակցային ընտրություններին, որոնցում հիմնականում պահպանվել են հիմնարար ազատություններն ու ընթացակարգերը: Այնուամենայնիվ, գործընթացն իրականում անթերի չի եղել: Որոշ խնդիրներ իրականացման ընթացքում անհավասար պայմաններ ստեղծեցին և ազդեցին գործընթացի նկատմամբ հասարակության վստահության վրա: Այս հարցերը պետք է լուծվեն»,- ասել է Օսման Ասկին Բակը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ընտրատեղամասերում ընթացակարգերը հիմնականում պաշտպանված էին, «կովիդ 19»-ի դեմ միջոցները գործում էին, սակայն սոցիալական հեռավարության պաշտպանությունը հազվադեպ էր, կամ պարզապես անհնար էր, և կուսակցության համակարգողների և ակտիվիստների առկայությունը շատ ընտրատեղամասերում կրում էր վախեցնելու բնույթ:

«Ես ողջունում եմ շատ կանանց, ովքեր աշխատել են երկրի ընտրական տեղամասերում»,- հայտարարել է ԵԱՀԿ-ի  խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության ղեկավար, Պիա Կաուման: Նրա խոսքով ՝ ինքը ողջունում է այն քայլերը, որոնք ձեռնարկվել են ընտրարշավում կանանց ներգրավվածությունը մեծացնելու ուղղությամբ:

«Բազմազան և բազմակարծիք մամլո միջավայրը բևեռված էր քաղաքական գծերի և բիզնեսի շահերով, դիտարկվող բոլոր մասնավոր հեռարձակողները ակնհայտ կողմնակալ էին: Դիտորդների խոսքով, քաղաքական քննարկման և վերլուծական ռեպորտաժների գոյություն չունենալու պայմաններում և ընդամենը մի քանի բանավեճերի համատեքստում, դիտորդները նշում են, որ ընտրողների լրատվականացված ընտրություն կատարելու հնարավորության շանսերը փոքր էին:

Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում վրացի քաջ ընտրողներին, ովքեր, չնայած համավարակի վտանգին, եկել էին ընտրատեղամաս և քվեարկել:

Հաշվի առնելով, որ այս ընտրություններն ընդհանուր առմամբ ազատ էին, մենք մտահոգված ենք, որ չկան հստակ կանոններ քարոզչության ֆինանսավորման վերաբերյալ, ինչը բացասաբար է ազդում ընտրությունների արդարության վրա: Մենք Վրաստանին կոչ ենք անում հնարավորինս արագ իրականացնել մեր երկարամյա հանձնարարականները,  ընտրարշավի վերահսկողությանն առնչվող օրենքներն ու կարգավորումները բարելավելու համար»,- ասել է ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Տինի Կոքսը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ օրենսդրական դաշտը, որպես ամբողջություն, ամուր հիմք է ապահովում ժողովրդավարական ընտրությունների համար, մինչդեռ շատ նոր փոփոխություններ ողջունվում են և հանգեցրել բարելավումների:

Մտահոգություններ են արտահայտվել նաև ընտրությունների վարչարարության, քարոզարշավի և քարոզարշավի ֆինանսավորման կանոնների արդյունավետ իրականացման և կատարման վերաբերյալ: Դիտորդները նաև նշել են, որ օրենսդրության որոշ ասպեկտներ և քարոզչության հատուկ մեթոդները նպաստում են ավտորիտար քաղաքական կուսակցություններին և վնասում են նոր և փոքր կուսակցություններին:

«Ցավոք, երեկվա ընտրությունների մրցունակությունը վնասվեց ընտրողների ահաբեկման մասին տարածված մեղադրանքներից, որոնք լսվեցին ինչպես ընտրությունների նախաշեմին, այնպես էլ ընտրությունների օրը: Դա նաև վնասում էր քարոզարշավի ընթացքում իշխող կուսակցության և պետության միջև հստակ սահմանի Փոքրությունը»,- ասել է ԵԱՀԿ / ՕԴԻՐ-ի ղեկավար Ջիլիան Ստիրկը:

Ըստ խոսքով, հատկանշական է, քաղաքացիական հասարակության ակտիվ դերը այն տարածքում, որտեղ հիմնականում պաշտպանվել են հիմնարար ազատությունները, այդ թվում խոսքի ազատությունը: