ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ը միջազգային կազմակերպություն է, որն ուղղակիորեն չի օգտագործում այնպիսի տերմիններ, ինչպիսին է՝ կեղծումը, չնայած նրան, որ ընտրությունների կեղծման մասին լիարժեք կոնսեսուս է. Թինա Բոկուչավա
«Ազգային շարժման» անդամ Թինա Բոկուչավան հայտարարում է, որ հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ը հրապարակել է միայն նախնական զեկույցը: Սակայն, ըստ նրա, եզրակացության մեջ ՕԴԻՐ-ը օգտագործել է շատ խիստ և կոշտ տերմինաբանություն: Բոկուչավան գտնում է, որ եզրակացությունը կխստացվի:
«Կարևոր է, որ սա նախնական եզրակացություն էր: Համոզված եմ, որ այս եզրակացությունն էլ ավելի կսխստացվի, չնայած նրան, որ ՕԴԻՐ-ի կողմից օգտագործված է շատ խիստ և կոշտ տերմինաբանություն: Մենք շատ լավ հասկանում ենք, որ սա միջազգային կազմակերպություն է, որն ուղղակիորեն չի օգտագործում կեղծիք տերմինը, չնայած որ այս ընտրությունները կեղծվել են, և դրա վերաբերյալ կա լիակատար համաձայնություն, ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Դրան կհաջորդի ավելի կոշտ արձագանք ոչ միայն վրացական քաղաքական սպեկտրի կողմից, որը լիովին համակարգված է, այլև մեր միջազգային գործընկերներիկողմից»,- հայտարարել է Թինա Բոկուչավան:
Բոկուչավայի պարզաբանմամբ, վրացական քաղաքական ընդդիմության շատ հստակ գնահատական է, որ ընտրությունները օրինական չեն եղել և չեն արտացոլել վրաց ժողովրդի կամքը:
«Մենք, վրացական քաղաքական ընդդիմությունը, ունենք մեր շատ ուժեղ և հիմնավոր գնահատականը, որ այս ընտրությունները լեգիտիմ չեն, դրանք չեն արտացոլել վրաց ժողովրդի կամքը: Հետևաբար, մենք չենք ճանաչում այս ընտրությունների արդյունքները և պահանջում ենք նոր ընտրություններ ՝ նոր ընտրական վարչակազմով: Ինչ վերաբերում է երկրորդ փուլերին, ապա մենք առաջիկայում կտեղեկացնենք մեր դիրքորոշման մասին»,- ասել է Թինա Բոկուչավան: