Երկու տարում ծրագրում եմ  կրկնապատկել ներդրումների ծավալը Վրաստանում. Շեյխ Ալ Նահայան
Երկու տարում ծրագրում եմ կրկնապատկել ներդրումների ծավալը Վրաստանում. Շեյխ Ալ Նահայան

Արաբական Միավորված Էմիրությունների հանդուրժողականության նախարար Շեյխ Ալ Նահայանի գնահատմամբ, Վրաստանում բիզնես վարելու համար գոյություն ունեն բոլոր պայմանները, շեյխը նշել է, որ երկու տարում ծրագրում է կրկնապատկել ներդրումների ծավալը:

«Տարիներ առաջ Վրաստանի հետ թրիչքային այցուդարձ ունեինք շաբաթական մեկ անգամ, այժմ ունենք շաբաթական երեք անգամ: Բոլոր գոյություն ունեցող գործոնները ցույց են տալիս, որ Վրաստանը բիզնես վարելու տեսանկյունից շատ հաճելի երկիր է: Սեփական փորձից ելնելով գիտեմ, որ այստեղ հանգիստ կարող ես վարել  քո  բիզնեսը և ես որոշել եմ կրկնապատկել ներդրումները: Դրանով ես իմ աջակցությունն եմ հայտնում Վրաստանի իշխանություններին»,- ասել է Ալ Նահայանը: